«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հարգելի քաղաքացի, տեղեկացնում ենք, որ արտահերթյամբ ընդունվելու համապատասխան փաստաթղթերը անհրաժեշտ է
ներկայացնել մանկապարտեզ մինչև ս.թ. մարտի 1-ը: Մարտի 1-ից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվելու։

Ուղեցույց

 

Ինչպես ուղարկել առցանց հերթագրման դիմում

 

Քայլ 1

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրման առցանց դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում` ներկայացնելով էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոս, որին ուղարկվելու է գրանցումը հաստատելու կարճ հաղորդագրություն:

Գրանցումը կատարվում է մեկ անգամ և հնարավորություն է տալիս օգտվողին ուղարկել առցանց դիմում, հետևել դիմումի կարգավիճակին և առցանց հերթագրված երեխայի հերթին: 

 

Քայլ 2

Առցանց հերթագրման դիմում հղումով անցնել տվյալների ստուգման էջ և լրացնել հետևյալ տվյալները.

  • Երեխայի ծննդյան վկայական
  • ՀՀ քաղաքացիների համար լրացվում է վկայականի սերիան և համարը 2 հայերեն տառ 6 թվային նիշ հաջորդականությամբ առանց բացատ.

Օրինակ՝ ԱԲ000000

  • ՀՀ ծննդյան վկայականի բացակայության դեպքում լրացվում է ՀՀ հանրային ծառայությունների համարանիշը՝ 10 նիշ հաջորդականությամբ, կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքը

Օրինակ՝ 0123456789

  • այլ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելիս լրացվում է տվյալ փաստաթղթի սերիան և համարը.

Օրինակ. ՀՀ անձնագիր՝  AN0000000, ՌԴ ծննդյան վկայական՝ IV-МЮ000000  

  • Երեխայի անձը հաստատող փաստաթղթի տրման տվյալներ՝ օր/ամիս/տարի
  • Երեխայի ծննդյան տվյալներ՝ օր/ամիս/տարի

 

Քայլ 3

Ստուգման էջը հաջողությամբ լրացնելուց հետո բացված տվյալների մուտքագրման էջում անհրաժեշտ է.

  • Ընտրել մանկապարտեզ
  • Լրացնել բոլոր դաշտերը հայերեն նիշերով
  • Կցել պահանջվող փաստաթղթերի պատճենները /ձևաչափը` JPG, JPEG, PNG, ծավալը՝ մինչև 5 MB/ 

Կցվում են հետևյալ փաստաթղթերը

  • երեխայի ծննդյան վկայականը կամ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքը
  • ծնողի անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր /1-ին էջը/  կամ նույնականացման քարտ,
  • հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ՝ անձնագիր / 2-րդ էջը / կամ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանք / կամ ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից տրված հաշվառման տեղեկանք:

 

Քայլ 4

Առցանց դիմումը հաջողությամբ ուղարկելուց հետո այն մշակման փուլ է անցնում և հաստատվում կամ մերժվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմումի կարգավիճակին կարող եք հետևել օգտատիրոջ  էջի «Դիմումներ» բաժնում:

 

Կարգավիճակ «Ուղարկված». Ձեր դիմումը դեռ մշակման փուլում է:

 

Կարգավիճակ «Հաստատված».  այս դեպքում Դուք կստանաք ծանուցում էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև, կկարողանաք օգտատիրոջ էջի “Հերթագրված երեխաներ” բաժնում հետևել երեխայի հերթին:

 

Կարգավիճակ «Մերժված»այս դեպքում Դուք կստանաք ծանուցում էլեկտրոնային հասցեին, որտեղ կնշվի մերժման պատճառը:

Այն կարող եք տեսնել նաև օգտատիրոջ  էջի “Դիմումներ” բաժնում տվյալ դիմումի կարգավիճակի “Մեկնաբանություն” հղումով: