«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Գաղտնիության քաղաքականություն

 

Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է mankapartez.yerevan.am կայքի կողմից (այսուհետ՝ Կայք) օգտվողների տրամադրած տեղեկատվության օգտագործման և պաշտպանության կարգը:
Գաղտնիության քաղաքականության հնարավոր փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևելով տվյալ էջի թարմացումներին:
Գաղտնիության սույն քաղաքականությունն ուժի մեջ է մտնում 15.04.2019թ.-ից:

 

Ինչ անձնական տվյալներ են հավաքվում

Կայքը հավաքում է հետևյալ տեղեկատվությունը, եթե գրանցվել եք.

  • Օգտատիրոջ անուն, ազգանուն 
  • էլ. փոստի հասցե
  • Հեռախոսահամար
  • Այլ անհրաժեշտ տվյալներ

 

Կայքը հավաքում է հետևյալ տեղեկատվությունը, եթե ուղարկել եք առցանց դիմում.

  • Ծնողի անուն ազգանուն
  • Երեխայի անուն ազգանուն
  • Հասցե
  • Հերթագրման տեղեկատվություն
  • Կցված փաստաթղթեր
     

 

Երբ են անձնական տվյալները հավաքվում

Կայքը հավաքում է տվյալը, երբ օգտվողը գրանցվում է համակարգում,  լրացնում է առցանց հերթագրման դիմում:

 

Ինչպես են հավաքված տվյալները օգտագործվում

Կայքին անհրաժեշտ տվյալներն օգտվողների խնդիրները հասկանալու և նրանց համապատասխան ծառայություն մատուցելու համար են:

 

Ինչպես են հավաքված տվյալները պահպանվում

Օգտվողների անձնական տվյալները փոխանցվում են ծածկագրված կապով և մատչելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր ունեն համապատասխան համակարգ մուտք գործելու հատուկ իրավունք և պարտավոր են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:
Օգտվողի կողմից տվյալ մուտքագրելիս, տրամադրելիս կամ հաստատելիս Կայքը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված անձնական տվյալների անվտանգության պահպանմանը:
Հավաքված անձնական տվյալերը պահպանվում են հատուկ պաշտպանված սերվերներում, որոնք համացանցային բաց հասանելիություն չունեն:

 

"Cookie"-ների օգտագործում

Կայքը չի օգտագործում "Cookie", "Web beacon"-՝ օգտվողների քայլերին հետևելու նպատակով:

 

Երրորդ անձի գործոն

Կայքը չի տրամադրում կամ վաճառում երրորդ կողմի օգտվողների անձնական տվյալները:

 

Google

Կայքն օգտվում է Google Analytics համակարգից՝ այցելուների շարժը վերլուծելու և օգտվողների լսարանի մասին ամբողջական պատկեր ստանալու նպատակով: Google Analytics համակարգը կիրառում է "first-party cookies" (մանրամասներ):

 

Կապ

Տվյալների հավաքման և օգտագործման քաղաքականության հետ կապված հարցերը կարող եք ուղղել privacypolicy@yerevan.am էլեկտրոնային հասցեին: