- Անվանում {{selectedKid.name}}
- Վարչական շրջան {{district[selectedKid.district_id]}}
- Հասցե {{selectedKid.address}}
- Հեռախոս {{selectedKid.phone}}
- Տնօրեն Աննա Հարությունյան
- Հերթագրված է {{selectedKid.order_count }} երեխա
- Գործում է {{selectedKid.count_kindergarten_group}} խումբ
- Հաշվառված է {{selectedKid.exist_count }} երեխա
-
{{ selectedKid.closed_type_name }}
Սկիզբ՝ {{ selectedKid.closed_start_date }} , վերաբացումը նախատեսվում է՝ {{ selectedKid.closed_end_date }}
Հաստատությունը հիմնադրվել է 1963 թ.-ին Շահումյանի շրջանի թիվ «188 մսուր-մանկապարտեզ» անվանումով։ Մանկապարտեզի հիմնադիր տնօրենն է եղել Սիրանուշ Ալեքսանյանը, ով 40 տարի շարունակ ղեկավարել է հաստատությունը մեծ նվիրվածությամբ ու սիրով։
1970-ականներին մանկապարտեզը եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային մանկապարտեզը, որտեղ ուսանողներն անցկացրել են իրենց ուսումնական պրակտիկան:
1988 թ.-ին տնօրեն Սիրանուշ Ալեքսանյանի նախաձեռնությամբ հիմք դրվեց նոր մասնաշենքի կառուցմանը, որտեղ տեղակայված է մեծ սպորտային դահլիճ` կահավորված սպորտային անհրաժեշտ պարագաներով։ Առ այսօր դահլիճում անցկացվում են բազմաթիվ սպորտային մրցույթներ, միաժամանակ իրականացվում է երեխաների ֆիզիկական դաստիարակությունը:
Մանկապարտեզի շենքը տիպային է, նախատեսված է 200 երեխայի համար, և շենքի պայմանները համապատասխանում են երեխաների կրթության և առողջության պահպանման կանոններին։
► Մանկապարտեզը վերանորոգվում է։