«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հարգելի քաղաքացի, տեղեկացնում ենք, որ արտահերթյամբ ընդունվելու համապատասխան փաստաթղթերը անհրաժեշտ է
ներկայացնել մանկապարտեզ մինչև ս.թ. մարտի 1-ը: Մարտի 1-ից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվելու։

Նորություններ

23-12-2024

2024թ. նախագծերն՝ ամփոփ. անվտանգ, հարմարավետ պայմաններ ու հետաքրքիր կրթություն

2024թ. նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր: 
Համայնքային 23 մանկապարտեզների տրամադրվել է կոշտ գույք, տեխնիկա, կահույք, 40 մանկապարտեզների՝մարզական գույք: 
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ երևանյան 10 մանկապարտեզներում ներդրել է ռոբոտաշինության ծրագիր: 
Փորձնական ծրագիրն ապացուցել է արդյունավետությունը և կներդրվի համայնքային բոլոր մանկապարտեզներում: 
Այս տարի մսուրային խմբերն ավելացել են 102-ով, մեծացել է երկարօրյա ծառայություն մատուցող մանկապարտեզների թիվը: 
Նախադպրոցական կրթությունն ավելի մատչելի դարձնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ Երևանի ենթակայության 9 հիմնական դպրոցներում բացվել են նախակրթարաններ: 
Արդեն մեկնարկել և ընթացքում է մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման գործընթացը, որը կապահովի էլ ավելի անվտանգ միջավայր:  

16-12-2024

Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզները

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա:

Երևանի թիվ 161 մսուր-մանկապարտեզն էլ հիմնանորոգումից հետո վերաբացվել է 10 խմբասենյակի հնարավորությամբ: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 200 երեխա:

Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ մանկապարտեզներում իրականացվել են սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ:

Կարևոր այս նախագիծը կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի վարկի (7 մլն եվրո), Արևելյան Եվրոպայի էներգաախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի (E5P) դրամաշնորհի (5 մլն եվրո), Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորման (2 մլն եվրո) և ՄԱԶԾ աջակցության (1 մլն եվրո) միջոցով:

15-11-2024

«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԼԱՎ Է». ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԹԻՎ 23 ՄՆԱԿԱՊԱՐՏԵԶԸ

Արաբկիր վարչական շրջանի թիվ 23 մանկապարտեզի սաներն արդեն նոր ու լուսավոր խմբասենյակներ ունեն, այստեղ խաղում են,  ճաշում ու իրենց օրը հետաքրքիր գույներով լցնում։  
Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մանկապարտեզի վերակառուցման գործում Երևանին աջակցել  է  Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:
Ավելի քան 200 երեխաների համար նախատեսված կրթական հաստատության շենքը սեյսմիկ ամրացվել է, դրան զուգահեռ՝ ամբողջությամբ ջերմամեկուսացվել։  
Արդիականացման այս միջոցառումները շարունակական են լինելու՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ապահովելով որակապես նոր հանրային ենթակառուցվածքներ ու հարմարավետ կենսամիջավայր:

31-05-2024

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

80-ական թվականներին հիմնադրված Երևանի հ. 22 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 230 փոքրիկների համար: 
2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց կրթօջախի միջավայրը: Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: 
Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից:
Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ այստեղ իրականացվել են նաև սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, ինչի արդյունքում շուրջ 50%-ով կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը: 
Ծրագրի առաջին փուլով նախատեսված մանկապարտեզների ընդհանուր թիվը 50 է: Հիմնանորոգման, վերակառուցման և սեյսմիկ վերազինման համար նախատեսված 15 մանկապարտեզից 8-ն արդեն իսկ հանձնված է շահագործման: Եվս 5-ում շինարարությունն ընթացքում է:

Երևանում համայնքային ու միջազգային ծրագրերով կհիմնանորոգվեն բոլոր մանկապարտեզները:
 

03-07-2023

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ Հ․ 81 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

Մալաթիա-Սեբաստիայի հ. 81 մսուր-մանկապարտեզը Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված ու վերակառուցված հերթական կրթօջախն է: 
Շինարարության շուրջ մեկուկես տարում կատարվել է շենքի սեյսմիկ ամրացում, ջերմամեկուսացում ու հիմնանորոգում:

Փոխվել են մանկապարտեզի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, էլեկտրասնուցման մալուխները: Մանկապարտեզն ամբողջությամբ կահավորվել ու հարմարեցվել է երեխաներին: Տանիքին տեղադրված արևային վահանակներն ու արևային ջրատաքացուցիչն էլ կապահովեն մշտական տաք ջուր: 

Մինչ նորոգումը 5 խմբով գործող նախակրթարանն այժմ կգործի 6 խմբով: 

Մանկապարտեզը քաղաքապետարանի նախաձեռնությամբ համալրվել է նաև նոր ուսումնական նյութերով: 

Մանրամասն

19-06-2023

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ Հ․ 143 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվել ու վերաբացվել է Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզը: 
Նորոգման աշխատանքներն ընդգրկել են  նկուղից մինչև տանիք:

Շենքը նաև ամբողջությամբ ջերմամեկուսացվել է։

Մանկապարտեզում անցկացվել է օդափոխության համակարգ, տեղադրվել էներգախնայող լուսատուներ։

Հիմնանորոգման շնորհիվ ավելացել են նաև խմբասենյակները.  նախկին 220 երեխայի փոխարեն մանկապարտեզ կհաճախի 280 փոքրիկ: 

Մանրամասն

01-06-2023

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ 20 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՆՈՐ ԴԻԴԱԿՏԻԿ ՆՅՈՒԹԵՐՈՎ

Երևանի քաղաքապետարանի թվով 162 մանկապարտեզի համար համայնքը ձեռք է բերել շուրջ 30 մլն դրամ ընդհանուր արժողությամբ զարգացնող խաղեր, թեմատիկ պաստառներ, Երևանի տեսարժան վայրերի պատկերներով գիրք-ալբոմներ: Այս բոլոր նյութերը կծառայեն որպես դիդակտիկ պարագաներ։ 
Հարկ է ընդգծել, որ նման համալրում մայրաքաղաքի մանկապարտեզները չեն ունեցել ավելի քան երկու տասնամյակ:

Այսօր՝ երեխաների պաշտպանության օրը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության պետ Մարգարիտ Խաչատրյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ուղեկցությամբ այցելել է մանկապարտեզներ ու անձամբ է նվերները հանձնել երեխաներին:

30-05-2023

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է Հ․ 48 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

Վերակառուցումից հետո դռներն է բացել Երևանի հ. 48 մանկապարտեզը: Կրթահամալիրը հիմնանորոգվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: 
Աջափնյակում գտնվող մանկապարտեզի նոր պայմաններին ծանոթացել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մացեյ Չուրան, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության փոխտնօրեն Էվա Մանիկը, ՀՀ-ում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, քաղաքապետարանի և վարչական շրջանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:

Շինարարությունն սկսել էր դեռևս 2021 թվականին: Շենքն առաջնահերթորեն  ամրացվել է սեյսմիկ տեսակետից, ապա ամբողջությամբ ջերմամակուսացվել ու հիմնանորոգվել: Փոխարինվել են պատուհաններն և դռները, անցկացվել օդափոխության համակարգ:  Ամբողջությամբ փոխվել են մանկապարտեզ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, նաև էլեկտրասնուցման մալուխները:  
Մանկապարտեզի տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, իսկ շենքն այսուհետ ունի նաև արևային ջրատաքացուցիչ:

Մանրամասն

01-03-2023

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՇՈՒՐՋ 150 ՓՈՔՐԻԿԻ ԱՌՋԵՎ ԻՐ ԴՌՆԵՐՆ Է ԲԱՑԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 63 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

Գարնան առաջին օրը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շուրջ 150 փոքրիկի առջև իր դռները բացեց Երևանի թիվ 63 մանկապարտեզը: 2022թ.-ին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները:

Երեխաների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Շուրջ 70 տարի սերունդներ կրթող ու դաստիարակող կրթօջախը երբևէ չէր հիմնանորոգվել: Քաղաքային իշխանության նախագիծը կարևորներից է և ունենալու է շարունակություն՝ մինչև համայնքային բոլոր մանկապարտեզները լինեն բարեկարգ:

Մանրամասն

01-02-2023

ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐԳՎԱԾ Հ. 71 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է հ․ 71 մանկապարտեզը։ Երեխաների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ: Տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, լեդ լուսատուներ, փոխվել են նաև դռներն ու լուսամուտները, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի շնորհիվ կնվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև կնվազի CO2 գազի արտանետման ծավալը: Որպես կարևոր բաղադրիչ, առանձնակի ուշադրություն է դարձվել նաև շենքի սեյսմիկ  ամրակայմանը: 

Սաների համար մանկապարտեզը դռները կբացի մարտից։

Մանրամասն